Եվրամիության արտաքին սահմանների անօրինական հատումների թիվն ամենամեծն է եղել 2016 թ.-ից ի վեր. Frontex

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին սահմանների պահպանության եվրոպական գործակալությունը՝ Frontex-ը, 2022 թ.-ին արձանագրել է Եվրամիության արտաքին սահմանների անօրինական հատման դեպքերի զգալի աճ։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Frontex-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:

Frontex-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2021 թ.-ի համեմատությամբ՝ 2022 թ.-ին այդ թիվն աճել է 64 %-ով: «Նախնական հաշվարկներով՝ 2022 թ.-ին հայտնաբերվել Է Եվրամիության արտաքին սահմանների ապօրինի հատման շուրջ 330 հազար դեպք: Սա 2016 թ.-ից ի վեր ամենաբարձր թիվն է և նախորդ տարվա համեմատությամբ աճել է 64 %-ով», - նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են գործակալությունում, 2020 թ.-ին համավարակի հետևանքով առաջացած անկումից հետո անօրինական մուտքերի թիվը կտրուկ աճել է երկու տարի անընդմեջ։ Անօրինական միգրացիայի ամենամեծ ինտենսիվությունը դիտվել է արևմտաբալկանյան ուղղությամբ՝ ընդհանուր թվի գրեթե կեսը։ Անօրինական միգրանտների 47%-ը եղել են Սիրիայի, Աֆղանստանի և Թունիսի քաղաքացիներ։

«Դրանից զատ, 2022 թ. փետրվարի 24-ից մինչև տարեվերջ Ուկրաինայից և Մոլդովայից գրեթե 13 միլիոն ուկրաինացի փախստական ​​է հատել ԵՄ արտաքին ցամաքային սահմանները», - նշել է գործակալությունը: Frontex-ում ընդգծել են, որ ուկրաինացի փախստականներին չեն ներառել անօրինական միգրացիայի վիճակագրության մեջ։ «Նույն ժամանակահատվածում սահմանի նույն հատվածներից մեկնել Է Ուկրաինայի 10 միլիոն քաղաքացի»,- ասված է Frontex-ի հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն