ՎԶԵԲ-ի փոխնախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումենը և Արևելյան Եվրոպայի ու Կովկասի գծով գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեն հունվարի 16-ից 19-ը կայցելեն Կովկաս՝ նախ Հայաստան, այնուհետև Վրաստան, որից հետո Ադրբեջան: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՎԶԵԲ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Ուղևորության նպատակն է քննարկել առաջիկա ծրագրերը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում: Օրակարգում են նաև ֆինանսական կայունության, քաղաքականության բարեփոխումների և երկրների վերաբերյալ Բանկի առաջիկա նոր ռազմավարությունների նախապատրաստման վերաբերյալ քննարկումները:

Պատվիրակությունը նախ կայցելի Երևան, որտեղ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանի քաղաքական առաջնորդների հետ։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ դիվանագետների, զարգացման միջազգային գործընկերների, գործարար համայնքի ղեկավարների և Բանկի գործող գործընկերների հետ։ Թիմը կայցելի նաև ՀՀ Կենտրոնական բանկ՝ հանդիպելու նախագահի և նրա տեղակալի հետ։

Վրաստանում ՎԶԵԲ-ի պատվիրակությունը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Վրաստանի քաղաքական ղեկավարության հետ։ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն նաև դիվանագետների, միջազգային ֆինանսական հաստատությունների տարածաշրջանային ղեկավարների և Վրաստանի ներդրողների խորհրդի քարտուղարության հետ։

Ակնկալվում է, որ Թբիլիսիում գտնվելու ընթացքում Մարկ Բոումենը նաև սուվերեն վարկի պայմանագիր կստորագրի Վրաստանի Ֆինանսների նախարարության հետ՝ Թբիլիսիում մետրոյի մինչև 12 կայարանների վերականգնման և արդիականացման համար:

Բաքվում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ: Հանդիպումներ կկայանան դիվանագիտական հանրության ներկայացուցիչների, զարգացման միջազգային գործընկերների և Բանկի գործող բիզնես հաճախորդների հետ։ Թիմը կայցելի նաև Ադրբեջանի Կենտրոնական բանկ։

1992 թ.-ին Կովկասում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ն ավելի քան 10 միլիարդ եվրո է ներդրել տարածաշրջանի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկ ոլորտներում ավելի քան 650 նախագծերում, որոնց մեծ մասը՝ մասնավոր հատվածում:

Անցած տարվա սեպտեմբերին տարածաշրջան էր այցելել ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն:

Հայերեն English Français Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ