Քաղաքականություն

ԱՄՆ սենատորները նամակ են հղել պետքարտուղար Բլինքենին՝ հորդորելով օգնել Արցախին

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ սենատորները նամակ են հղել պետքարտուղար Բլինքենին՝ հորդորելով օգնել Արցախին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ավերիչ հետևանքներ ունի արդեն իսկ խոցելի տարածաշրջանի համար, որը դեռ վերականգնվում է 2020 թվականի ադրբեջանական հարձակման հետցնցումներից: Չնայած պնդումներին, որ շրջափակումն իրականացվում է «էկոցուցարարների» կողմից, ինչպես երևում է, վերջնական պատասխանատվությունը կրում է Ադրբեջանում Ալիևի վարչակարգը: Ավելին, ռուսական ուժերը, որոնց վստահված է խաղաղության պահպանումը, հստակորեն ձախողել են իրենց պարտականությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում գրել են ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Ջեք Ռիդը:

Նամակում սենատորները ներկայացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրությունները Լաչինի միջանցքի շրջափակման նպատակների և հետևանքների մասին: Նշվում է, որ Արցախում կա սննդամթերքի պակաս, ինչը լուրջ մտահոգության առիթ է:

«Միացյալ Նահանգները չի կարող մի կողմ կանգնել, մինչ Ալիևի ռեժիմն անզգամաբար սպառնում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների կյանքին, և պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին՝ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությունից քաղաքացիական բնակչությանը զրկելու համար», - գրված է նամակում:

Սենատորները նաև գոհունակություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնցով Ադրբեջանի կառավարությանը կոչ էր արվում վերականգնել ազատ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում:

«Մենք ողջունում ենք մարդասիրական ճգնաժամ առաջացնող այս շրջափակման համար Ադրբեջանի պատասխանատվության ճանաչումը, սակայն միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի պաշարված բնակչության համար մարդասիրական և առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ հոսքը վերականգնելու ուղղությամբ: Մենք պետք է աջակցենք կազմակերպություններին, որոնք աշխատում են օգնություն տրամադրելու ուղղությամբ, և պետք է աշխատենք մեր համախոհ գործընկերների հետ ամբողջ Եվրոպայում, ովքեր նույնպես մտահոգություն են հայտնել Բաքվի գործողությունների առնչությամբ, որպեսզի ճնշենք Ալիևի ռեժիմին՝ դադարեցնել այս անընդունելի շրջափակումը», - նշում են ԱՄՆ սենատորները:

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում