Նիդերլանդների կոալիցիոն կուսակցությունները դեպի Արցախ օդային կամուրջ հաստատելու մասին հարց են ուղղել ԱԳ նախարարին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների կոալիցիոն կուսակցությունները դեպի Արցախ օդային կամուրջ հաստատելու մասին հարց են ուղղել երկրի ԱԳ նախարարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայից:

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել ծանր կացության մեջ հայտնված արցախահայությանը և տեղեկացրել, որ Նիդերլանդների կառավարական կոալիցիայի երկու կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակներ Ագնես Մյուլդերը (Agnes Mulder – CDA) և Դոն Սեդերը (Don Ceder – ChristenUnie) հարցեր են հղել երկրի արտաքին գործերի նախարար Վոպկե Հուկստրային՝ (Wopke Hoekstra)՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սննդի և դեղամիջոցների ստեղծված պակասի վերաբերյալ:

Ֆեդերացիան հրապարակել է նախարարին երկու կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակների հղած հարցերը: Նրանք նախարարից, մասնավորապես, հետաքրքրվել են, թե արդյոք ծանո՞թ է տեղեկատվությանը, որ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղը տառապում է սննդի և դեղորայքի պակասից, կամ, օրինակ՝ նախարարը կիսո՞ւմ է Հայաստանի կառավարության մտահոգությունները, որ շրջափակումը կարող է հումանիտար ճգնաժամի հանգեցնել Լեռնային Ղարաբաղում:

Երկու կուսակցությունների արտաքին քաղաքական հարցերով խոսնակները ԱԳ նախարարից նաև հետաքրքրվել են, թե ի՞նչ լրացուցիչ ջանքեր կարող են գործադրել Նիդերլանդները և Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն տրամադրելու համար, հնարավո՞ր է օդային կամուրջ բացել դեպի Լեռնային Ղարաբաղ՝ սննդամթերքի և դեղորայքի մատակարարումն ապահովելու համար։

Նրանք նաև հարցրել են՝ ճի՞շտ է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն Ադրբեջանին հորդորել են կրկին ապահովել մարդկանց և ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը միջանցքով: Եթե ​​այո, ապա ինչպիսի՞ն է եղել Ադրբեջանի արձագանքը։

Ուրիշ ի՞նչ հնարավորություններ ունի Նիդերլանդները՝ Ադրբեջանին համոզելու, որ այն Լաչինի միջանցքը կրկին հասանելի դարձնի։

Ագնես Մյուլդերը և Դոն Սեդերը հետաքրքրվել են նաև, թե ո՞ր բնապահպանական կազմակերպությունն է պատասխանատու Լաչինի միջանցքի շրջափակման համար և ինչպիսի՞ն է այդ կազմակերպության կարգավիճակը Ադրբեջանում։ Այդ կազմակերպությունները նախկինում նման գործողություններ ձեռնարկե՞լ են։

Հարցերից են նաև՝ ի՞նչն է պատճառը, որ տեղակայված ռուս զինվորները չեն ապահովում Լաչինի միջանցքում անխափան տեղաշարժը, որքանո՞վ են փոխվել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները Ուկրաինայում գործողություններից սկսվելուց հետո։

Նրանք նաև հետաքրքրվել են, թե նախարարը կիսո՞ւմ է արդյոք իրենց այն տեսակետը, որ Եվրամիությունը և ՄԱԿ-ը պետք է ավելի մեծ դեր խաղան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար, եթե ​​այո, ապա ինչպե՞ս դրան կարելի է հասնել, արդյո՞ք տարբերակ է ԵՄ նոր դիտորդական առաքելություն սկսել Լաչինի միջանցքի տարածքում:

Նշվում է, որ Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան շարունակում է իրազեկման արշավը և պայքարը Լաչինի միջանցքի շուտափույթ վերաբացման ուղղությամբ։

Հայերեն Русский

Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր

Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ

Ավելի քան 200 միլիոն դրամ արժողությամբ գույքն ապօրինի օտարելու գործով Արմեն Աշոտյանի և ևս 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է

Կոնգոյում էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ

Քուշները ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ժամանել է Իսրայել՝ Նեթանյահուի հետ բանակցությունների

Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել հունական «Օլիմպիակոս»

Բելգիայի հայտնի հայերը. ինչպես դուդուկը Վարդան Հովհաննիսյանին հասցրեց Եվրոպայի բեմեր

Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի շուրջ խաղաղության ծրագիրը խափանելու համար

Կալասը հայտարարել է աշնանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենամասշտաբային» փաթեթի մասին

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում