ԱՄՆ-ում 9-ամյա աղջիկը 3,5 միլիոն տարի առաջ անհետացած հսկա շնաձկան ատամ է գտել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգի լողափերից մեկում 9-ամյա Մոլլի Սեմփսոնը հայտնաբերել է մեգալոդոն շնաձկան ատամ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է BBC-ից։

Մեգալոդոն շնաձուկը, որի անունը հին հունարենից թարգմանաբար նշանակում է «մեծ ատամ», անհետացել է մոտավորապես 3,5 միլիոն տարի առաջ։ Այս կենդանու երկարությունը հասնում էր 20 մետրի։

Otodus megalodon-ը ոչ միայն աշխարհի ամենամեծ շնաձուկն էր, այլև երբևէ գոյություն ունեցած ամենախոշոր ձկներից մեկը: Մոլլին ատամը գտել է՝ մինչև ծնկները մտնելով ջուրը: Աղջկա մոր խոսքով՝ Մոլլիի հայտնաբերած ատամը շուրջ 13 սանտիմետր երկարություն ունի։ Ընտանիքն ատամը տարել Է Քալվերտի շրջանի Ծովային թանգարան, որտեղ հնԷաբանները հաստատել են, որ ատամը պատկանում է տվյալ շնաձկանը: Թանգարանի ղեկավարն այն անվանել է «գտածո, որը կյանքում հանդիպում Է մեկ անգամ»:

Ներկայում միակ բանը, որը թույլ է տալիս գիտնականներին վարկածներ առաջ քաշել այն մասին, թե ինչպիսի տեսք են ունեցել Երկրի վրա երբևէ բնակվող ամենամեծ շնաձկները, նրանց հսկայական ատամներն են:

Մեգալոդոնն Otodontidae անհետացած շնաձկան տեսակ է։ Դրանք համաշխարհային օվկիանոսում բնակվել են միոցենի կեսերից մինչև պլիոցեն՝ մոտավորապես 23-3,6 միլիոն տարի առաջ։

Չնայած իր համաշխարհային համբավին, մեգալոդոնի ստույգ չափն ու ձևը երկար ժամանակ եղել է գիտական ​​բանավեճերի առարկա, քանի որ հնԷաբանները չունեն անհրաժեշտ բրածոներ: Միակ բանը, որ այսօր գիտնականներն ունեն մեգալոդոնից, քարացած ողերն ու ատամներն են:

Հայերեն Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին