Տարածաշրջանային

Ադրբեջանի և Իտալիայի պաշտպանության նախարարները համագործակցության արձանագրություն են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի և Իտալիայի պաշտպանության նախարարները համագործակցության արձանագրություն են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոյի գլխավորած պատվիրակության հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը:

Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության բնագավառներում Ադրբեջանի և Իտալիայի միջև համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նախարարները ստորագրել են կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցության մտադրության վերաբերյալ արձանագրություն։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում