Պաշտոնական

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան

ԵՐԵՎԱՆ,12 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունվարի 12-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Նախատեսվում է նաև երկու երկրների վարչապետերի առանձնազրույց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում