Մշակույթ

Հրատարակվել է Ներսես Շնորհալու «Մատենագիրք Հայոց» ԻԲ հատորը

1 րոպեի ընթերցում

Հրատարակվել է Ներսես Շնորհալու «Մատենագիրք Հայոց» ԻԲ հատորը

ԵՐԵՎԱՆ,11 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ 2022 թվականի ավարտին հրատարակվել է Ներսես Շնորհալու «Մատենագիրք Հայոց» ԻԲ հատորը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հրատարակությունը նվիրված է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին:

Հատորն ընդգրկում է Շնորհալու արձակ գործերը՝ թղթերը, սուրբգրային մեկնությունները, ինչպես նաև նրա խմբագրած թարգմանությունները՝ ամբողջացնելով մատենագրի թողած ողջ գրավոր ժառանգությունը: Այս հատորի նպատակը Ներսես Շնորհալու դարավոր ժառանգության ամբողջացումն ու հանրայնացումն է:

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում