Տարածաշրջանային

Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են երկու երկրների համագործակցության օրակարգը և տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Հեռախոսազրույցի ժամանակ Բայրամովը, հավատարիմ մնալով ադրբեջանական պետական քարոզչության ստահոդ էությանը, հերթական անգամ Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանք է հնչեցրել և նշել, որ «հետկոնֆլիկտային շրջանում հարաբերությունների կարգավորմանն ուղղված ադրբեջանական կողմի մի շարք կառուցողական նախաձեռնությունները մշտապես խոչընդոտվել են Հայաստանի կողմից»։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում