Հասարակական

Գավառի և Ճամբարակի ոստիկանները ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել

2 րոպեի ընթերցում

Գավառի և Ճամբարակի ոստիկանները ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում կատարված հերթական շրջագայության ժամանակ ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները հունվարի 9-ին Հայրավանք բնակավայրի լճափնյա հանգստյան գոտիներից մեկում ստուգել են նույն բնակավայրի 54-ամյա բնակչի ռետինե նավակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել են սիգ տեսակի ձկներ և ձկնորսական ցանց, որոնք տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ըստ աղբյուրի՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

«Սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում հունվարի 9-ին շրջայց են կատարել նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները: Ծովագյուղ-Շորժա-Ճամբարակ ճանապարհի լճափնյա հատվածում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-24» մակնիշի մեքենան: Հայտնաբերվել են ապօրինի որսած ընդհանուր 24 կգ քաշով սիգ և ձկնորսական ցանց: Սևան քաղաքի 71-ամյա բնակիչ վարորդը և Ծովազարդ գյուղի 65-ամյա բնակիչ ուղևորը հայտնել են, որ հայտնաբերված ձկներն ապօրինի որսացել են Ծովագյուղ-Շորժա-Ճամբարակ ճանապարհամերձ լճափնյա հատվածից:

Նշվում է, որ հայտնաբերվածը տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում