Ավելի քան 600 խոշոր բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմավիրական ճանապարհի (Կովկասյան լեռնաշղթայով անցնող և Վլադիկավկազ ու Թբիլիսի քաղաքները միացնող ճանապարհը ) մի հատվածում երթևեկության սահմանափակումների պատճառով Հյուսիսային Օսիայի Վերին Լարս անցակետում կուտակվել է մի քանի հարյուր բեռնատար, հայտնել է Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Ճանապարհներին Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետով անցնելու սպասող բեռնատարների թիվը 615 է: Տոնական հանգստյան օրերին անցակետով պետական ​​սահմանը երկու ուղղություններով հատել է 24 680 փոխադրամիջոց և 65 840 մարդ», - ասել է Տոմաևը կառավարության աշխատակազմի խորհրդակցության ժամանակ։

Նա հավելել է, որ ներկայում Ռազմավիրական ճանապարհի տեղամասով երթևեկությունը փակ Է խոշոր բեռնատար ավտոմեքենաների համար:

Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ի գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ Վլադիկավկազից մինչև Լարս բնակավայր Ռազմավիրական ճանապարհով խոշոր բեռնատար ավտոմեքենաների երթևեկության սահմանափակումներ են մտցվել հունվարի 8-ից՝ Վրաստանի տարածքում եղանակի վատթարացման պատճառով, և գործելու են մինչև հետագա ծանուցումը:

Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային երթուղին Է, որը Ռուսաստանի հետ Է կապում ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը։

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ