Սպորտ

Դիդյե Դեշամը մինչև 2026 թվականը կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

1 րոպեի ընթերցում

Դիդյե Դեշամը մինչև 2026 թվականը կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կգլխավորի թիմը մինչև 2026 թվականը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան։

Դիդյե Դեշամը Ֆրանսիայի ազգային հավաքականը գլխավորում է 2012 թվականից։ Հավաքականի ղեկին Դեշամն անցկացրել է 139 խաղ, որոնցից 89-ում թիմը հաղթել է, 28-ում՝ ոչ ոքի խաղացել, 22-ում՝ պարտվել։ Նրա գլխավորությամբ Ֆրանսիայի հավաքականը խփել է 279, բաց թողել՝ 119 գոլ։

Ֆրանսիայի հավաքականը Դեշամի գլխավորությամբ հաղթել է 2018 թվականի աշխարհի առաջնությունում, 2021 թվականին թիմը նրա ղեկավարությամբ նվաճեց Ազգերի լիգայի գավաթը։ 2016 թվականին Ֆրանսիայի հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնության եզրափակիչին։ 2022 թվականի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը ևս փայլուն հանդես՝ հասնելով եզրափակիչ, որտեղ 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Արգենտինայի հավաքականին։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում