Միջազգային

Լիբանանում ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան

1 րոպեի ընթերցում

Լիբանանում ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի երկու խոշորագույն Էլեկտրակայանների աշխատանքի խափանման պատճառով ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Electricite du Liban ընկերության աղբյուրը: Նշվում է, որ անջատումները տեղի են ունեցել վառելիքի պակասի պատճառով:

«Դա տեղի է ունեցել Իրաքից մազութի մատակարարումների ուշացման պատճառով: Դեկտեմբերին լիբանանյան Տրիպոլի նավահանգիստ նավթամթերքով ոչ մի լցանավ չի ժամանել, - նշել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

Բացի այդ, նրա խոսքով, Լիբանանի իշխանությունները ձեռնպահ են մնացել Իրանի առաջարկած օգնության ընդունումից ՝ վախենալով ԱՄՆ-ի և Արևմուտքի պատժամիջոցներից:

Աղբյուրի տեղեկություններով՝ առաջիկա ժամերին կառավարությունը պետք է հավանություն տա Էզ-Զուկում եւ Ջիեում նախկինում փակված երկու փոքր ՋԷԿ-երի շահագործման մասին որոշմանը, որոնց պահեստներում առկա է մազութի որոշակի պաշար:

Լուսանկարը՝ AFP-ի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում