Տարածաշրջանային

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 119 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 119 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 119 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 144 հազար 696-ի:

Գրանցված 119 նոր հիվանդներից 69-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գրանցված ընդհանուր 7 մլն 561 հազար 428 հիվանդներից 7 մլն 336 հազար 258-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 121 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում