Հասարակական

Ոստիկանները ձերբակալել են Նոր Արեշում կրակոցներ արձակած տղամարդուն

1 րոպեի ընթերցում

Ոստիկանները ձերբակալել են Նոր Արեշում կրակոցներ արձակած տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ոստիկանները դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը ծառայություն իրականացնելիս կրակոցի ձայն են լսել։ Նրանք մայրաքաղաքի Նոր Արեշի փողոցում հայտնաբերել են կրակոցներ արձակող մի տղամարդու։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պարեկներին տեսնելով՝ 48-ամյա երևանցին դադարել է կրակել և վազելով՝ մտել է տան բակ։ «Այդ ընթացքում պարեկները, հետևելով նրան, նկատել են, որ հրազենը գցել է գետնին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նոր Արեշի 50-րդ փողոցում 48-ամյա երևանցին ձերբակալվել է։ Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը տղամարդու տան բակում հայտնաբերել է 16 մմ տրամաչափի առանց գործարանային համարի որսորդական հրացան և 11 փամփուշտ, որոնցից 6-ը՝ կրակված»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնվել է քրեական վարույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում