Իսրայելն ակտիվ գործողություններ կձեռնարկի Սիրիայում Իրանի ամրապնդումը կանխելու նպատակով. Նեթանյահու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելն ակտիվ գործողություններ կձեռնարկի՝ ռազմական առումով Սիրիայում Իրանի ամրապնդումը կանխելու համար, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կառավարության ամենշաբաթյա նիստում:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը։ «Մենք ակտիվ գործողություններ կձեռնարկենք Սիրիայում և այլ շրջաններում իրանցի զինվորականների ամրապնդումը կանխելու համար և մենք չենք սպասի», - ասել է Իսրայելի վարչապետը: Նեթանյահուն նաև շեշտել է, որ Իսրայելը կշարունակի զարգացնել գոյություն ունեցող հարաբերությունները Եգիպտոսի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մարոկկոյի և Սուդանի հետ և կարգավորման կձգտի տարածաշրջանի մյուս արաբական երկրների հետ։

«Մենք (խմբ.՝ Իսրայելի նոր կաբինետը) միասնական ենք արաբական երկրների հետ «հաշտության շրջանակն» ընդլայնելու մեր հանձնառության հարցում, որի շուրջ, վստահ եմ, միավորված են Իսրայելի բոլոր քաղաքացիները:

Չորս ամսում հասնելով (խմբ.՝ 2020 թվականի սեպտեմբերից) չորս պատմական հաշտության համաձայնագրերի (խմբ.՝ ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մարոկկոյի և Սուդանի հետ)՝ մենք լի ենք վճռականությամբ՝ խորացնելու գոյություն ունեցող հաշտության համաձայնագրերը վեց արաբական երկրների հետ (խմբ.՝ Եգիպտոս, Հորդանան, ԱՄԷ, Բահրեյն, Մարոկկո և Սուդան) և դրանց ավելացնելու պատմական համաձայնագրեր տարածաշրջանի այլ արաբական երկրների հետ», - հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան