Սպորտ

Ռոնալդուն կարող է վարձավճարով տեղափոխվել «Նյուքասլ»

1 րոպեի ընթերցում

Ռոնալդուն կարող է վարձավճարով տեղափոխվել «Նյուքասլ»

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, որը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասր» ակումբի հետ, կարող է վարձավճարով տեղափոխվել անգլիական «Նյուքասլ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսպանական Marca-ն: Ըստ պարբերականի՝ Ռոնալդուն կարող է տեղափոխվել անգլիական ակումբ, եթե թիմն այս մրցաշրջանի արդյունքներով կարողանա Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր նվաճել: Պարբերականի տեղեկություններով այդպիսի կետ կա «Ալ-Նասր»-ի հետ Ռոնալդուի պայմանագրում:

Անգլիական «Նյուքասլ» ակումբի սեփականատերերը ներկայացնում են Սաուդիան Արաբիայի ներդրումային ֆոնդը:

Քրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբ տեղափոխվեց 2022 թվականի ավարտին: Ֆուտբոլիստը կնքել է 2,5 տարվա պայմանագիր: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտնեց, որ երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը Քրիշտիանու Ռոնալդուի հետ: Պայմանագիրը խզելու պատճառը Ռոնալդուի սկանդալային հարցազրույցն էր, որում ֆուտբոլիստը խիստ քննադատության էր ենթարկել անգլիական ակումբի ղեկավարությանն ու գլխավոր մարզչին:

Հետևեք մեզ Ինստագրամում

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում