Հասարակական

ԲԴԽ-ն հաստատել է վերաքննիչ վարչական դատարանում նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակը

1 րոպեի ընթերցում

ԲԴԽ-ն հաստատել է վերաքննիչ վարչական դատարանում նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհուրդը հաստատել է վերաքննիչ վարչական դատարանում նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ԲԴԽ-ից, Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 26-ին դռնփակ նիստում որոշել է վերաքննիչ վարչական դատարանում նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկել վարչական դատարանի դատավորներ՝ Աղասի Դարբինյանին՝ 9 կողմ, 0 դեմ, Ռուզաննա Ազրոյանին՝ 9 կողմ, 0 դեմ և Մերի Համբարձումյանին՝ 9 կողմ, 0 դեմ ձայներով:

Վերաքննիչ վարչական դատարանում նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում է ընդգրկվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Հայկ Խաչատրյանը՝ 8 կողմ, 1 դեմ ձայներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում