Տարածաշրջանային

Չավուշօղլուն օգտակար է համարել Թուրքիա-Ռուսաստան-Սիրիա եռակողմ հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Չավուշօղլուն օգտակար է համարել Թուրքիա-Ռուսաստան-Սիրիա եռակողմ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների և հետախուզական ծառայությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը օգտակար է եղել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Չավուշօղլուն նշել է նաև Սիրիայի իշխանությունների հետ հարաբերությունների կարևորությունը՝ կայուն խաղաղության, կայունության և քաղաքական կարգավորման հասնելու հարցում:

Միևնույն ժամանակ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքում կշարունակի ռազմական գործողությունները, ինչպես ցամաքում, այնպես էլ օդից:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում