Կառավարությունը 2.5 միլիարդ դրամ հատկացրեց ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու նպատակով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը 2.5 միլիարդ դրամ հատկացրեց Երևանում, Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում Ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի անհրաժեշտությունն ելնում է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից 2023-2024 թվականների ընթացքում Հայաստանի երեք մարզերում և Երևանում ֆուտբոլի դպրոցների կառուցման» ծրագրից:

Հայաստանում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով նախատեսվում է Երևան քաղաքում, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կառուցել թվով 4 ֆուտբոլի դպրոց՝ արհեստական կամ բնական խաղադաշտերով, անհրաժեշտ հարակից շինություններով, փակ մարզադահլիճներով:

Երևան քաղաքում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/10 հասցեում գտնվող ընդհանուր 4 հա մակերեսով հողատարածքը՝ հաշվի առնելով նմանատիպ մարզադպրոցի բացակայությունը ինչպես Դավիթաշեն, այնպես էլ հարակից՝ Աջափնյակ և Արաբկիր համայնքներում: Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.6 մլրդ ՀՀ դրամ (ներառյալ ՆՆՓ-երի արժեքը):

ՀՀ Արարատի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Արտաշատ քաղաքի համայնքային սեփականություն համարվող հողակտորը (մոտ 1,7 հա): Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 800.0 մլն ՀՀ դրամ:

ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Մարտունի քաղաքի նախկին մարզադաշտի տարածքը (մոտ 4 հա), որն արդեն իսկ այս նպատակի իրագործման համար սեփականատիրոջից գնվել է Մարտունի համայնքի ավագանու կողմից:

Առկա է նաև պայմանավորվածություն Հայաստանի առաջատար ակումբներից Ալաշկերտ ՖԱ-ի հետ առ այն, որ Մարտունիում մարզադպրոց-մարզադաշտի կառուցումից հետո ակումբը տեղափոխվելու է Մարտունի և հանդես է գալու տեղի մարզադաշտում: Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.2 մլրդ ՀՀ դրամ:

ՀՀ Տավուշի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Իջևան քաղաքի «Արնար» մարզադաշտի տարածքը (մոտ 2,1 հա): Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.4 մլրդ ՀՀ դրամ:

Հայերեն English Русский

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը