Հասարակական

Երևան-Մախաչկալա չվերթի 21-ամյա ուղևորի բեռի զննությամբ ատրճանակ է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Երևան-Մախաչկալա չվերթի 21-ամյա ուղևորի բեռի զննությամբ ատրճանակ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժինն ավիացիոն անվտանգությունից դեկտեմբերի 27-ին, ժամը 19.40-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մախաչկալա չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռում չթույլատրվող իր կա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները և ավիացիոն անվտանգության աշխատակիցները նշված չվերթի ուղևոր 21-ամյա օտարերկրացու ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են «CTT» գրառմամբ ատրճանակ:

Նշվում է, որ երիտասարդը տարվել է գծային բաժին, ապա հանձնվել է նախաքննական մարմնին:

Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում