Սպորտ

ՀՖՖ նախագահը ներկայացրեց անցած տարիներին արված աշխատանքը և անդրադարձավ ապագայի պլաններին

2 րոպեի ընթերցում

ՀՖՖ նախագահը ներկայացրեց անցած տարիներին արված աշխատանքը և անդրադարձավ ապագայի պլաններին

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կատարած աշխատանքը համադրելի է 2019 թվականին ընդունած ռազմավարությանը:

«Իմ նախագահության երեք տարիների ընթացքում ես և այն թիմը, որը հավաքվել է ՀՖՖ-ում, ավելի շատ փորձում են աշխատել, գործել ամենօրյա ռեժիմով: Մեր թիմի անդամներից շատերն ավելի շատ գործում են, որի վառ ապացույցը նախորդ տարին է, որի ընթացքում ՀՖՖ-ն և մեր գործընկերներ ակումբները հսկայական աշխատանք են կատարել, օրինակ` մանկապատանեկան ֆուտբոլում երեխաների ներգրավվածության, ենթակառուցվածքների զարգացման առումով: Այդ աշխատանքներն իրականում համադրելի են ՀՖՖ 2019 թվականին ընդունված ռազմավարության հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ 23-րդ ժողովի ընթացքում ունեցած ելույթում ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Խոսելով հետագա ռազմավարության մասին` Արմեն Մելիքբեկյանը շեշտեց, որ ՀՖՖ-ն նպատակ ունի մինչև 2025 թվականը այժմ ներգրավված 5000 երեխաների թիվը հասցնել 10.000-ի: Ենթակառուցվածքներին անդրադառնալով՝ ՀՖՖ նախագահը շեշտեց, որ ցանկանում է ՈՒԵՖԱ-ի կողմից հավատարմագրված մարզադաշտերի քանակը 4-ից հասցնել 8-ի: Նոր 4 դպրոցներ կկառուցվեն, որից 3 ակադեմիաներ կլինեն մարզերում:

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՖՖ մեծ ընտանիքին, որոնք ավելի շատ գործում են, քան խոսում: Գալիք տարի մեր համատեղ աշխատանքի արդյունքները քաղելու ենք»,-շեշտեց նա:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 23-րդ ժողովին մասնակցում էին 27 անդամներից 21-ը: Ժողովին մասնակցում էր նաև ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը:

Հետևեք մեզԻնստագրամում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում