Հասարակական

Քրեական ոստիկանության ծառայողները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել. 7 անձ ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանության ծառայողները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել. 7 անձ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ոստիկանները, զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով, Երևանի Արշակունյաց պողոտայի բակերից մեկում դեկտեմբերի 22-ին ձերբակալել են յոթ երևանցու:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, 24-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, մեկ փամփշտատուփ` յոթ փամփուշտով:

«34-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Գլոկ 19» տեսակի ատրճանակ` լիցքավորված 14 փամփուշտով:

Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ երիտասարդները և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում