Հասարակական

Ոստիկանները բացահայտել են Հացավան գյուղում տեղի ունեցած դանակահարությունը

2 րոպեի ընթերցում

Ոստիկանները բացահայտել են Հացավան գյուղում տեղի ունեցած դանակահարությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կոտայքի բաժինը դեկտեմբերի 26-ին, ժամը 01.40-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի տղամարդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից,հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ բալահովիտցի երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել Հացավան գյուղի գազալցակայանի մոտակայքից:

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզեցին, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Հացավան գյուղի անասնաֆերմայի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր Աբովյան քաղաքի 50-ամյա մի բնակիչ: Դեկտեմբերի 26-ին նա հայտնաբերվեց, ձերբակալվեց, տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվեց Աբովյանի քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում