Հասարակական

Փառատոններում հաղթանակներ, նոր ձեռքբերումներ. երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը ամփոփեց տարին 

3 րոպեի ընթերցում

Փառատոններում հաղթանակներ, նոր ձեռքբերումներ. երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը ամփոփեց տարին 

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային տարբեր փառատոնների մասնակցություն, ավելի քան 100 մրցանակ ու բազմաթիվ հաղթանակներ. Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Black box»-ում ամփոփվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2022 թվականի ընթացքում կատարած աշխատանքներն ու իրականացրած ծրագրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՊՈԱԿ-ի գլխավոր նպատակը հաշմանդամություն, դաունի համախտանիշ և այլ յուրահատկություն ունեցողներին հասարակությունում ինտեգրելն է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշեց՝ կառույցի աշխատանքն ուղղակիորեն բխում է մշակույթի և կրթության ոլորտի պետական քաղաքականության առաջնահերթություններից: Պահպանվել է ներառականության մշակույթի ապակենտրոնացման սկզբունքը: Փոխնախարարը կարևորեց, որ որոշ նախագծեր իրականցվել են մարզերում:

«Մենք չենք կարող մեզ ազատ միջավայրի առաջադեմ մարդիկ համարել, եթե այս հասարակության մեջ յուրաքանչյուր ոք, անկախ իր բնակության վայրից, իր զարգացման յուրահատկություններից, չունի ինքնադրսևորման լիարժեք հնարավորություն, իրեն պաշտպանված չի զգում, չունի ինքնադրսևորման միջավայր»,- ասաց Խզմալյանը:

Փոխնախարարն ընդգծեց՝ բավարարված է արդյունքներով: 50 արվեստագետ հնարավորություն է ունեցել շփվել 1000-ավոր աշակերտների հետ: Նրա համոզմամբ՝ շփումը հնարավորություն է տալիս մասնագիտական կողմնորոշում ձևավորել:

«Շատ աշակերտներ առաջին անգամ են շփվում նկարչի, դերասանի, ռեժիսորի, կոմպոզիտորի հետ: Մենք ակամա կարող ենք նպաստել տաղանդների դրսևորմանն ու բացահայտմանը և, դրանից բացի, այս հանդիպումներով մենք լրջացնում ենք պատանիների վերաբերմունքը արվեստի, մշակույթի, ինչպես նաև մշակույթի գործչի նկատմամբ»,- նշեց նա:

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանի խոսքով՝ տարին լի է եղել զանազան միջոցառումներով: Սաները ստացել են ավելի քան 100 մրցանակ, մասնակցել են տարբեր միջոցառումների: Նախկին 600 փոխարեն սաների թիվը հասել է 935-ի: Գործում է 145 խմբակ մարզերում և Երևանում:

«2023 թվականին մենք ջանք չենք խնայելու մեր գործընկերների հետ միասին շարունակելու մեր աշխատանքը: Ունենք մեծ նպատակներ, շատ ծրագրեր՝ երեխաներին ապահովելու գեղագիտական կրթություն՝ ուղղորդելով արվեստի և արհեստի բաժիններ: Լինելով արտադպրոցական հաստատություն՝ ևս մեկ անգամ հաստատեցինք, որ արվեստն այն ոլորտն է, որը տալիս է հնարավորություն երեխաներին ինքնադրսևորվելու, ստեղծագործելու և ինտեգրվելու հասարակության մեջ:

Հանդիպման ընթացքում շնորհակալագրեր հանձնվեցին «Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ» ծրագրի բանախոսներին: Այնուհետև Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի ժեստերի երգչախումբը և «Արևային զանգակներ» համույթը հանդես եկան կատարումներով:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում