2022 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է. Բելառուսի դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի ութերորդ ամենամյա հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Բելառուսի դեսպանԱլեքսանդր Կոնյուկը:

«Տնտեսական կապերը Բելառուսի և Հայաստանի միջև զարգանում են. 2022 թվականին ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է, այսինքն՝ հարյուր տոկոսով: Եվ դա այն պատճառով է, որ մենք գտնվում ենք Եվրասիական տնտեսական միության գոտում: Մենք պարբերաբար Հայաստան ենք արտահանում «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանի արտադրության վերելակներ և Երևանում զբաղվում ենք նոր վերելակների տեղադրմամբ, հետագայում հնարավոր է Գյումրիում և այլ քաղաքներում ևս աշխատանքներ իրականացնենք: Հիմա նաև խոսվում է համատեղ կոոպերացիայի ստեղծման մասին: Այսինքն՝ հայ ինժեներները վերապատրաստման դասընթացներ կանցնեն «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանում, կստանան համապատասխան որակավորում և Հայաստանում ծառայություն կմատուցեն: Ավելին, խոսվում է ոչ միայն ծառայության մատուցման, այլ նաև արտադրության մասին: Կտեսնենք՝ իրադարձությունները ինչպես կզարգանան»,- ասաց Կոնյուկը:

Բելառուսի դեսպանի խոսքով՝ Հայաստանում բավականին լուրջ ներկայացված է նաև բելառուսական սննդամթերքը:

«Մենք կձգտենք, որ այն ավելի շատ լինի»,- ավելացրեց դեսպանը:

Դիվանագետը տեղեկացրեց նաև, որ «Բելկոմմաշավտո» գործարանը համագործակցում է Հայաստանի մի շարք մարզերի հետ, հատուկ տեխնիկա տրամադրելու վերաբերյալ պայմանագրեր են կնքվել:

Ըստ Ալեքսանդր Կոնյուկի՝ Հայաստանից Բելառուս ևս արտահանվում է բազմատեսակ արտադրանք՝ սկսած կոնյակից, վերջացրած չրեղենով, սակայն, ըստ դեսպանի, պետք է ջանքեր գործադրել ծավալները մեծացնելու ուղղությամբ:

Հայերեն العربية English Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ