Հասարակական

Կարմիր խաչը Հայաստանից Արցախ 10 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխել

1 րոպեի ընթերցում

Կարմիր խաչը Հայաստանից Արցախ 10 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 10 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Լաչինի միջանցքով 10 տոննա մարդասիրական բեռ է հասցրել», - ասել է Ամատունին։

Նա պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է դեղերին, մանկական սննդին եւ այլ մթերքին, որը փոխանցվել է Լեռնային Ղարաբաղի բուժհաստատություններին։

ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարի խոսքով՝ աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի իշխանությունների կողմից։ ԿԽՄԿ֊ն տրամադրել է տրանսպորտային միջոցը եւ ապահովել դրա անցումը միջանցքով։

Կարդացեք հոդվածը` العربيةFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում