Միջազգային

Մոսկվան պատրաստ է գնալ նավթի արդյունահանման մասնակի կրճատման. Նովակ

2 րոպեի ընթերցում

Մոսկվան պատրաստ է գնալ նավթի արդյունահանման մասնակի կրճատման. Նովակ

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը, ի պատասխան նավթի գնի վերին շեմի սահմանման, պլանավորում է արգելել նավթի և նավթամթերքի մատակարարումներն այն երկրներին, որոնք պայմանագրերում կպահանջեն պահպանել այդ պայմանը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: ՌԴ կառավարության փոխնախագահը հիշեցրել Է նախագահի առաջիկա հրամանագրի մասին: «Այս հրամանագրի շրջանակներում արգելվում է նավթի և նավթամթերքի մատակարարումն այն երկրներին և այն իրավաբանական անձանց, որոնք պայմանագրերում կպահանջեն պահպանել Եվրամիության կողմից սահմանված գնի վերին շեմը», - ասել է Նովակը «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է գնալ նավթի արդյունահանման մասնակի կրճատման։ «Հաջորդ տարվա սկզբին մենք կարող ենք ունենալ օրական մոտավորապես 500-700 հազար բարելով կրճատում, ինչը մեզ համար կազմում է մոտավորապես հինգից յոթ տոկոս», - հավելել Է ՌԴ փոխվարչապետը։ Նովակը հստակեցրել է, որ խոսքն աննշան ծավալի մասին Է, բայց, այդուհանդերձ, «նման ռիսկեր առկա են»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկուշաբթի կամ երեքշաբթի օրը կստորագրի հրամանագիր այն միջոցների մասին, որոնք կկիրառվեն ռուսական նավթի գնի վերին շեմի սահմանմանն ի պատասխան:

Դեկտեմբերի 5-ից ուժի մեջ են մտել Արևմուտքի երկրների պատժամիջոցներն ՝ուղղված Ռուսաստանի նավթարտահանման դեմ. Եվրամիությունը դադարեցրել Է ծովով փոխադրվող ռուսական նավթի ընդունումը, իսկ «Մեծ յոթնյակի» երկրները, Ավստրալիան և ԵՄ-ն մտցրել են դրա գների սահմանափակում՝ ծովային փոխադրումների դեպքում մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակով. արգելված Է ավելի թանկ գնով ձեռք բերված նավթի փոխադրումն ու ապահովագրումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում