Սպորտ

«Ամանորյա գավաթ» բասկետբոլի առաջնություն՝ պրոֆեսիոնալ ակումբների մասնակցությամբ. հասույթը տրամադրվելու է անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիային

1 րոպեի ընթերցում

«Ամանորյա գավաթ» բասկետբոլի առաջնություն՝ պրոֆեսիոնալ ակումբների մասնակցությամբ. հասույթը տրամադրվելու է անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիային

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Կովկասյան լիգան, կանոնավոր առաջնությունից զատ, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ առաջին անգամ կազմակերպում է «Ամանորյա գավաթ»՝ (Christmas cup) ՀՀ գործող պրոֆեսիոնալ ակումբների մասնակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից:

Մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին և 25-ին, ժամը 17:00-ին՝ «Արենա դե ՏԷՑ» (հասցեն՝ Արցախի պողոտայի 4-րդ նրբանցք 4) մարզադաշտում։

Կիսաեզրափակիչ և եզրափակիչ ընթացակարգով անցկացվող խաղերին կմասնակցի կանոնավոր առաջնության 4 լավագույն հայկական թիմ (Mad Foxes, Vahakni City, New Bayazet, Dvin-Cilicia), որոնք կպայքարեն «Ամանորյա գավաթ»-ի (Christmas cup) համար:

Նախաձեռնությունն ունի բարեգործական բաղադրիչ և հասույթը տրամադրվելու է Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիային:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում