Սպորտ

Հիվանդանոցները դժվարանում են մատակարարումների հարցում, սննդի պակասն անխուսափելի է. Արոնյանը՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու մասին

2 րոպեի ընթերցում

Հիվանդանոցները դժվարանում են մատակարարումների հարցում, սննդի պակասն անխուսափելի է. Արոնյանը՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն՝ բոլոր կարող ուժերին կոչ անելով օգնել Արցախն ապաշրջափակելու հարցում:

«Այս պահին, երբ ամբողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային տոներին, Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար հայեր արդեն 10 օր գտնվում են շրջափակման մեջ ։ Նրանք բախվում են էքզիստենցիալ սպառնալիքի Ադրբեջանի կողմից, որն օգտագործում է տարբեր անօրինական մեթոդներ ՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը արգելափակելու համար»,- գրել է Արոնյանը:

Նա հավելել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ ճանապարհը պետք է բաց մնա և ապահովի Արցախի ու Հայաստանի միջև հուսալի կապը։

«Հենց հիմա ռուսական խաղաղապահ ուժերը ծաղրի են ենթարկվում ադրբեջանցի «բնապահպանական ակտիվիստների» կողմից, որոնք տարբեր կեղծ պատրվակներով փակում են ճանապարհը: Մինչ մենք տեսնում ենք, որ տարբեր կազմակերպություններ դատապարտում են ադրբեջանցի պաշտոնյաների այս սադրիչ գործողությունները, ժամանակն անցնում է, երեխաները չեն կարողանում տուն վերադառնալ, հիվանդանոցները դժվարանում են մատակարարումների հարցում, և սննդի պակասն անխուսափելի է: Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ում ուժերի սահմաններում է, օգնել իմ հայրենիքին ՝ ուղերձը տարածելով և ուղիներ գտնելով օգնելու մեծ կարիքի մեջ գտնվող մարդկանց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Արոնյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում