Շոյգուն կոչ է արել ՌԴ զինված ուժերի թվաքանակը հասցնել 1,5 միլիոնի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհրաժեշտ է ՌԴ զինված ուժերի թվաքանակը հասցնել 1,5 միլիոն զինծառայողի, որոնցից 695 հազարը կլինի պայմանագրային զինծառայող, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ամփոփիչ նիստում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
«Ռուսաստանի Դաշնության ռազմական անվտանգության ապահովման խնդիրների լուծումը երաշխավորելու համար անհրաժեշտ է զինված ուժերի թվաքանակը հասցնել 1,5 միլիոն զինծառայողի, այդ թվում՝ պայմանագրային զինծառայողներինը՝ մինչև 695 հազարի»,- ասել է նախարարը։
Կարդացեք հոդվածը` Русский