Շուշիի թատրոնը երկարատև դադարից հետո առաջնախաղով ներկայացավ Գյումրիում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի Հայորդյաց տան դահլիճում կայացավ Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի առաջնախաղը: 44-օրյա պատերազմից հետո սա առաջին դեպքն է, որ Շուշիի թատրոնը նոր ներկայացում է բեմ բարձրացնում:

Ներկայացումը բեմադրել է Արցախի ժողովրդական արտիստ, Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանը, նկարչական ձևավորումը պատկանում է Դավիթ Ավագիմյանին, երաժշտական ձևավորումը` Վահագն Եսայանին, տիկնիկագործը Հասմիկ Գասպարյանն է։

Շուշիի պետական թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց՝ պաշերազմից հետո էլ իրենց աշխատանքը կանգ չի առել, միայն այս տարի 72 ներկայացում են ցուցադրել: Բայց որպես առաջնախաղ՝ «Ոսկե ճուտիկը» առաջինն է: Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Շուշիի թատրոնը գործում էր որպես շրջիկ թատրոն:

«27 աշխատակից ունեցող թատրոնի աշխատակիցներն այս ընթացքում բնակություն են հաստատել Հայաստանի ու Արցախի տարբեր բնակավայրերում: Այս ընթացքում մեզ հաջողվեց վերականգնել մինչև 2020 թվականը ստեղծած 5 ներկայացում, իսկ այս՝ «Ոսկե ճուտիկը», առաջնախաղ էր, որը պետք է առաջինը ներկայացվեր Արցախում, բայց այնպես ստացվեց, որ ստեղծված իրավիճակի պատճառով, առաջնախաղը ներկայացվեց Գյումրիում: Ի դեպ, ներկայացումը կյանքի կոչելու համար Արցախից Գյումրի էին եկել թատրոնի 2 աշխատակիցները, ովքեր դեկտեմբերի 18-ին պետք է վերադառնային Արցախ, բայց Ստեփանակերտից Գյումրի եկած դերասանները Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակման պատճառով չգիտեն՝ երբ նորից կհասնեն իրենց ընտանիքներին»,-նշեց Աշխեն Հարությունյանը, տեղեկացնելով, որ ներկայացումը կյանքի է կոչվել ՅՈւՆԻՄԱ-Հայաստանի ու «Լորիկ» մարդասիրականհիմնադրամի աջակցությամբ:

Այս ընթացքում թատրոնի 2 աշխատակիցների կացության հարցը լուծվում է Շիրակի մարզպետարանի աջակցությամբ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English Русский

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել