Սպորտ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է 2022 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների հավակնորդներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է 2022 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների հավակնորդներին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը ներքոհիշյալ ցանկից կատարելու են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները:

Նրանք մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի՝ արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնելու:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին:

Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝

Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Ամոյան Մալխաս – հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Աղանյան Արա - ծանրամարտ

Անդրեասյան Արման - ազատ ոճի ըմբշամարտ

Բազեյան Արթուր - բռնցքամարտ

Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ

Գասպարյան Սամվել – ծանրամարտ

Գրիգորյան Արուսյակ - հրաձգություն

Գրիգորյան Դավիթ - սամբո

Գրիգորյան Վարսիկ - սամբո

Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն

Լալայան Վարազդատ – ծանրամարտ

Խանջյան Արսեն - սամբո

Խաչատրյան Գոռ - հրաձգություն

Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ

Հարությունյան Գոհար - հրաձգություն

Հարությունյան Ռաֆիկ - ծանրամարտ

Հովհաննիսյան Դավիթ - ծանրամարտ

Հովհաննիսյան Ռաֆայել - բռնցքամարտ

Հովսեփյան Անի - բռնցքամարտ

Մանուկյան Մաքսիմ - սամբո

Մարգարյան Հովհաննես - հրաձգություն

Մերդինյան Հարություն - սպորտային մարմնամարզություն

Մկրտչյան Լիլիթ - հրաձգություն

Սարգսյան Գաբրիել – շախմատ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում