Արցախ

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Ստեփանակերտի հիվանդանոցից մեկ պացիենտ տեղափոխվել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Ստեփանակերտի հիվանդանոցից մեկ պացիենտ տեղափոխվել է Հայաստան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի հիվանդանոցից ծանր վիճակում գտնվող մեկ պացիենտ Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի չեզոք միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության մամուլի խոսնակ Էթերի Մուսայելյանը:

ՀՀ Առողջապահության նախարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ Արցախից սրտային պաթոլոգիայով պացիենտին նախ Արցախից տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով նրան տեղափոխում են Երևանի Նորք Մարաշի հիվանդանոց:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում