Հասարակական

Քննչական կոմիտեն հյուրընկալել էր ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին

2 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեն հյուրընկալել էր ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քննչական կոմիտե էր այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի՝ իրավապահ ոլորտի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյը, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Նրան ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը բարձր է գնահատել ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, այնպես էլ այլ ոլորտներում դեսպանատան հետ իրականացված համատեղ ծրագրերը, որոնք միտված են Հայաստանում հանցավորության նվազեցմանը և իրավապահ մարմինների ռեսուսրների զարգացմանը։ Նա շնորհակալություն է հայտնել պարոն Հոլովեյին՝ այդ արդյունավետ համագործակցության հաստատման գործում ունեցած ավանդի, ներդրած անձնական ջանքերի և Քննչական կոմիտեի հետ փոխվստահության վրա հիմնված գործընկերային ջերմ հարաբերություններ ունենալու համար։

Պարոն Հոլովեյը ևս շնորհակալություն է հայտնել նախընթաց ժամանակահատվածում համատեղ արդյունավետ աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ ԹՊԻՀ գրասենյակի և ՀՀ քննչական կոմիտեի գործակցությունը կշարունակվի վերընթաց հունով։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով Ադի Հոլովեյը ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև արդյունավետ համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով։

Պարգևը սիրով հանձնելով հյուրին՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը նրան մաղթել է հաջողություններ իր հետագա գործունեության ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում