Տարածաշրջանային

Աշխաբադի, Անկարայի և Բաքվի գազային միությունը պետք է հուսալիության երաշխիքներ ունենա. Բերդիմուհամեդով

2 րոպեի ընթերցում

Աշխաբադի, Անկարայի և Բաքվի գազային միությունը պետք է հուսալիության երաշխիքներ ունենա. Բերդիմուհամեդով

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանից և Ադրբեջանից Թուրքիա և հետագայում աշխարհի շուկաներ բնական գազի մատակարարման հարցում համագործակցությունը պետք է հիմնված լինի հուսալիության և անվտանգության երաշխիքների վրա, հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը։

Թուրքմենստանի ղեկավարի խոսքով՝ բոլոր երեք երկրները հանդես են գալիս աշխարհի շուկաներ էներգակիրների մատակարարման համակարգված և բազմատարբերակային համակարգի ստեղծման օգտին։ Նա նշել է, որ գազի ոլորտում եռակողմ համագործակցությունը, մատակարարման ուղիների դիվերսիֆիկացումը և դրանց գործունեությունը պետք է հիմնված լինեն բազմակողմ շահերը հաշվի առնող հստակ և ճշգրիտ չափանիշների, ինչպես նաև հուսալիության և անվտանգության երաշխիքների վրա:

Թուրքիայի նախագահը դեկտեմբերի 14-ին կոչ է արել սկսել Թուրքմենստանից Եվրոպա բնական գազի մատակարարման աշխատանքները։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան, Բաքուն և Աշխաբադը կստեղծեն բնական գազի մատակարարման բնագավառում համագործակցության աշխատանքային խումբ։ Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին Թուրքմենբաշիի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում