Սահակաշվիլին դադարեցրել է հացադուլը այդ մասին հայտարարելուց մի քանի ժամ անց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Եվրախորհրդարանի պատգամավորների խնդրանքով դադարեցրել Է հացադուլը այդ մասին հայտարարելուց մի քանի ժամ անց. քաղաքական գործչի համապատասխան նամակը լրագրողներին ընթերցել Է նրա փաստաբան Վախթանգ Բարամաշվիլին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Ես ուղերձ եմ ստացել Եվրախորհրդարանի պատգամավորներից, որոնք կտրականապես խնդրել են ինձ՝ դադարեցնել հացադուլն այս փուլում, որպեսզի համապատասխան ծառայություններին հիմք չտամ պնդելու, որ ես վնաս եմ հասցնում ինձ։ Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավորները խոստանում են կենտրոնացնել ողջ դիվանագիտական ջանքերը իմ նվազագույն իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար:

Ես ինձ վատ եմ զգում ոչ թե այն պատճառով, որ դիտավորյալ սնունդ չեմ ընդունել, այլ այն պատճառով, որ ինձ թունավորել են…», - ասվում է նամակում։ Սահակաշվիլին նշում է, որ ինքն ամիսներ շարունակ եղել Է անպատշաճ վերաբերմունքի զոհ, ինչը հաստատում են աշխարհի լավագույն փորձագետները, այդ թվում՝ «Նոբելյան մրցանակի» դափնեկիրները»:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ Սահակաշվիլին հացադուլ է հայտարարել այն բանից հետո, երբ քրեակատարողական ծառայությունը նրան հնարավորություն չի տվել հեռավար կարգով մասնակցել իր բանտարկության հնարավոր հետաձգման շուրջ դատավարությանը: Բժիշկները Սահակաշվիլիին թույլ չէին տվել ներկայանալ դատարան՝ առողջական վիճակի պատճառով։ Սպասվում էր, որ քաղաքական գործիչն ուղիղ եթերում կմիանա դատավարությանն այն կլինիկայից, որտեղ նա բուժում է ստանում բանտում երկարատև հացադուլից հետո։ Սակայն քրեակատարողական ծառայությունում պարզաբանել էին, որ իրենք չունեն համապատասխան տեխնիկական սարքավորում։ Նախկին նախագահի համախոհները վստահ են, որ Վրաստանի կառավարությունն ամեն բան անում է, որպեսզի Սահակաշվիլին չհայտնվի հանրության առջև

Հայերեն English Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս