Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի երաշխավորման համար ՄԱԿ-ը պետք է կիրառի միջազգային գործիքակազմ. Արցախի ՄԻՊ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ադրբեջանի վերջին սադրիչ գործողությունների, Արցախը շրջափակելու առնչությամբ միջազգային հանրությունից, հատկապես ՄԱԿ-ից ակնկալում է կոնկրետ գործողություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ստեփանյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ իրենց հավաքագրած ինֆորմացիայի համաձայն՝ 1100 մարդ կա, որ կամ Արցախից չի կարողանում վերադառնալ Հայաստան, կամ Հայաստանում է մնացել և չի կարողանում հասնել Արցախ, որոնցից 270-ը երեխաներ են: Նրանց մի մասն այս պահին գտնվում է Գորիսում, մի մասը՝ Երևանում: Արցախում դադարեցվել են որոշ դպրոցների, մանկապարտեզների, պետական և կենսական նշանակություն ունեցող հիմնարկների աշխատանքները: Հիվանդանոցների մի մասը ջեռուցվում է գազով: Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը շուտով կներկայացնեն համատեղ զեկույց, որտեղ կներկայացնեն ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքները:

Անդրադառնալով ՄԱԿ-ին՝ նա ասաց. «Երրորդ օրն է, և միջազգային կազմակերպությունը, որը մարդու իրավունքների, աշխարհում խաղաղության համար է ստեղծել, որևէ արձագանք, որևէ գնահատականի չի արժանացրել»:

Արցախի ՄԻՊ-ը Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակում ՄԱԿ-ի պաշտոնյաներին անձնական զրույցներում տեղեկացրել է, թե ինչ վիճակում է Արցախը: Եվ այս ամենից հետո մարդու իրավունքների պաշտպանության առաջնային կազմակերպությունից՝ ՄԱԿ-ից որևէ արձագանք չստանալը, ցավալի է համարում: Ստեփանյանը հույս է հայտնեց, որ առաջիկայում այդ սխալը կուղղեն:

«Իհարկե կոչերը ևս կարևոր են ու զսպող նշանակություն ունեն, բայց այս անգամ արդեն կոնկրետ գործողություններ պետք է կիրառվեն: Կա կարծիք, պնդում, որ ի վերջո Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի երաշխավորման համար ՄԱԿ-ը պետք է միջազգային գործիքակազմ կիրառի՝ լինի դա խաղաղապահներին միջազգային մանդատ տրամադրելով, լինի Ստեփանակերտում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների բացմամբ: Ի վերջո, երկրագնդի վրա կա մի հատված, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, որում ապրում են մարդիկ, և այդ մարդիկ ունեն իրավունքներ, ու միջազգային հանրությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքների իրացումը»,-ասաց Արցախի ՄԻՊ-ը:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուները եռակողմ հայտարարության կողմերն են, որոնք երաշխիք են հանդիսացել, որ մարդիկ վերադառնան ու ապրեն Արցախում: Բայց պատասխանատվությունը թողնել միայն եռակողմ հայտարարությունը ստորագրածների վրա, ճիշտ չի համարում, քանի որ միջազգային իրավունքում կա պաշտպանելու պատասխանատվության սկզբունքը, որը ենթադրում է, որ, եթե ժողովուրդը գտնվում է ցեղասպանության վտանգի, էթնիկ զտման վտանգի ներքո, միջազգային հանրությունն ունի պարտավորություն ու պատասխանատվություն՝ ցուցաբերելու իր միջամտությունը: Իսկ միջազգային հանրության մաս են բոլորը:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա