Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումը համակարգված բնույթ է կրում. ԱՄՆ կոնգրեսականներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումը համակարգված բնույթ է կրում և նպատակ ունի փակել Արցախի միակ մատակարարման ուղին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն են տարածել ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը:

«Մենք դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունները: Շատ մտահոգիչ է, որ ադրբեջանցիներին թույլ է տրվում ազատ կերպով բողոքի ակցիա անել միայն այն ժամանակ, երբ դա սպառնում է հայերի կյանքին: Նրանց կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը համակարգված բնույթ է կրում և նպատակ ունի փակել տրանսպորտի տեղաշարժը, դեպի Արցախ սննդի, բժշկական պարագաների և այլ կենսական նշանակության ապրանքների մատակարարման միակ ուղին, ինչպես նաև սահմանափակել Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժը», - նշված է ԱՄՆ կոնգրեսականների հայտարարությունում:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները նաև անդրադարձել են Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման արգելափակմանը:

«Ըստ լրացուցիչ տեղեկությունների՝ Ադրբեջանը նաև փակել է տարածքի բնակիչների համար բնական գազի մատակարարման գլխավոր աղբյուրներից մեկը՝ ջերմաստիճանի անկման պայմաններում տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով առանց ջեռուցման, ինչպես արել էր այս տարվա մարտին: Ադրբեջանի կողմից այս կենսական նշանակության գծերի փակումը կամ փակման սպառնալիքը ևս մեկ անգամ նրանց ձեռքում զենք է դարձնում կարևոր ենթակառուցվածքները և հումանիտար ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար: Սրան նախորդել է ոտնձգությունների շարքը հայ ժողովրդի դեմ, որը քաջալերվում է Ալիևի վարչակարգի ճոռոմ հռետորաբանությամբ: Այդ ոտնձգությունները փաստագրված են», - նշել են կոնգրեսականները:

Նրանք նաև ԱՄՆ-ին և նրա եվրոպական գործընկերներին կոչ են արել օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական գործիքները Ադրբեջանի կողմից ստեղծված այս ճգնաժամը դադարեցնելու համար: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները կոչ են արել նաև՝ Ալիևին բերել բանակցությունների սեղանի շուրջ Մինսկի խմբի և խաղաղության այլ բազմակողմ գործընթացների միջոցով և «ապահովել Արցախի ժողովրդի ներգրավվածությունն այդ քննարկումներում»:

Հայերեն English Русский Türkçe

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի