Արգենտինա-Խորվաթիա խաղից հետո ինչպես է ցնծում Բուենոս Այրեսը. «Արմենպրես»-ի տեսանյութը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինա-Խորվաթիա խաղից հետո մայրաքաղաք Բուենոս Այրեսը վերածվել է տոնական հրապարակի:
«Արմենպրես»-ի բացառիկ տեսանյութը Բուենոս Այրեսից՝ ցույց է տալիս, թե ինչպես են արգենտինացիները տոնել խոշոր հաշվով հաղթանակը:
View this post on Instagram
Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակիչի շրջանակներում Արգենտինան մրցեց Խորվաթիայի հետ: Հանդիպման33-րդ րոպեին, երբ Խորվաթիայի դարպասապահը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոններն, Արգենտինան11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ:Այն անվրեպ իրացրեց Լեո Մեսսին:Վերջինս այս գոլով դարձավ Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի առաջնություններում բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն(11գնդակ):
Արգենտինան օգտագործեց իր հնարավորությունը38-րդ րոպեին,երբ գեղեցիկ անցումից հետո գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Խուլիան Ալվարեսը:
Արգենտինայի ընտրանու ավագը՝ Լեո Մեսսին, իր կազմակերպած գրոհը եզրափակեց գոլային փոխանցմամբ,որն էլ դիպուկ հարվածով ավարտեց Խուլիան Ալվարեսը(դուբլ):
Արգենտինա-Խորվաթիա` 3:0:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մյուս կիսաեզրափակիչում կմրցեն Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականները: Իսկ եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: