Մշակույթ

ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի անհատական ցուցահանդեսի բացմանը

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի անհատական ցուցահանդեսի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը դեկտեմբերի 10-ին Հայաստանի «Թեքեյան» մշակութային միությունում ներկա է եղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի՝ «Իմ ժամանակի մեծերը» խորագրով դիմանկարների ցուցադրության բացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Վահրամ Դումանյանը շնորհավորել է Անատոլի Ավետյանին ցուցահանդեսի բացման կապակցությամբ, նրա հետ շրջել է ցուցադրության սրահում, զրուցել և հանգամանալից ծանոթացել վարպետի աշխատանքներին ու գործունեությանը:

Ցուցադրվել է շուրջ 30 աշխատանք, որոնք հեղինակի 2022 թվականի ստեղծագործություններն են։ Ներկայացվել են Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Շառլ Ազնավուրի, Վիլյամ Սարոյանի, Հարություն Կալենցի, Առնո Բաբաջանյանի, Վիկտոր Համբարձումյանի, Սերգեյ Փարաջանովի, Տիգրան Պետրոսյանի, Պարույր Սևակի, Վազգեն Առաջինի, Սերգեյ Դովլաթովի, Հրանտ Մաթևոսյանի, Հովհաննես Բաղրամյանի, Լուսինե Զաքարյանի և այլոց դիմանկարները։

Ցուցահանդեսին ներկա են եղել արվեստագետներ, մտավորականներ, արվեստասեր հանրություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում