Հասարակական

Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ

2 րոպեի ընթերցում

Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ ներկայացնելով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Սարգսի Փթուկյանի կենսագրությունը.

«Ծնվել է 1975 թվականի փետրվարի 1-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1999թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ և ԱԱՆ բարձրագույն դպրոցը:

Աշխատանքային գործունեություն

1999-2001թթ. - ՀՀ ՆԳՆ Արթիկի ՆԳԲ հերթապահ մասի ավագ տեսուչ-հերթապահ:

2001-2011թթ., 2012-2013թթ. - ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզային քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի քննիչ:

2011-2012թթ. - ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի ՔԲ Անիի ավագ քննիչ:

2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի ՔԲ Արթիկի քննչական բաժանմունքի ավագ քննիչ, ապա՝ պետ:

2014-2016թթ. - ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի պետ:

2016-2018թթ. - ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ:

X-XI.2018թ.- ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ:

2020-2022թթ. - ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում