Հասարակական

Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավարը խոստացել է աջակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի բարձրացրած հարցերի լիակատար իրագործմանը

4 րոպեի ընթերցում

Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավարը խոստացել է աջակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի բարձրացրած հարցերի լիակատար իրագործմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավար Ջոաննա Բուրքի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավար Ջոաննա Բուրքի այցը: Վերջինս Հայաստան է ժամանել մեր երկրում Բրիտանական խորհրդի գործունեության 20-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Ջոաննա Բուրքը, ով պատասխանատու է 15 երկրներում խորհրդի գործունեության համար, կարևորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սերտ ու հաջողված գործընկերային հարաբերությունները:

«Վահրամ Դումանյանը, շնորհավորելով Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 20-ամյակը, շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով նախարարության համակարգման բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակումները, որոնք կարող են նոր հնարավորություններ ստեղծել համագործակցությունն ընդլայնելու համար:

Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողներին դասավանդող դասախոսների համար անգլերենի վերապատրաստման ծրագրերի իրականացումը՝ առաջարկելով դիտարկել դասախոսների համար անգլերենի վերապատրաստման և գնահատման ծրագրային ձևաչափի ներդրման և իրականացման հնարավորությունը: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ՀՀ մարզերում անգլերենի ուսուցման բարելավմանն ուղղված աշխատանքներին՝ «Անգլերենի ակումբներ» ծրագրի իրագործումը դիտարկելով որպես հանրակրթական դպրոցներում անգլերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների հզորացման հնարավորություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Ջոաննա Բուրքը գնահատել է բարձրացված հարցերի կարևորությունն ու խոստացել աջակցել դրանց լիակատար իրագործմանը:

Նրա առաջարկով՝ նախարար Վահրամ Դումանյանը խոստացել է քայլեր ձեռնարկել նաև օտարերկրացի ուսանողների՝ ցանկության դեպքում Հայաստանում հեռավար եղանակով կրթություն ստանալու հնարավորության ապահովման համար. «Անգլիական հրաշալի համալսարանների հետ մենք, կարծում եմ, չիրացված մեծ ներուժ և հնարավորություններ ունենք: Վստահ եմ՝ խնդիր չունենք ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևաչափով բարձրագույն կրթության կազմակերպման համար: Անկասկած, մեզ մոտ էլ կլինեն երիտասարդներ, որոնք կցանկանան կրթություն ստանալ բրիտանական առաջատար համալսարաններում: Պատրաստ ենք ամենասեղմ ժամկետներում լարել մեր բոլոր ռեսուրսները՝ նմանօրինակ հնարավորությունն իրականություն դարձնելու համար»:

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարը Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավարի ուշադրությունը հրավիրել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ նշելով, որ հայկական կողմն այս առումով ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց և աղավաղելուց:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերը ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով նախարարության հետ իրականացվող համատեղ ծրագրերը, և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում