Գերմանիան հանդես Է եկել Շենգենյան գոտուն Բուլղարիայի, Ռումինիայի և Խորվաթիայի անդամակցության օգտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը դետեմբերի 8-ին հանդես Է եկել Շենգենյան գոտուն Բուլղարիայի, Ռումինիայի և Խորվաթիայի անդամակցության օգտին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

Նա նշել Է, որ համաձան չԷ Ավստրիայի իշխանությունների դիրքորոշման հետ, որոնք կցանկանային մինչև 2023 թվականի աշուն հետաձգել Շենգենյան գոտուն այդ երկրների անդամակցության հարցի քննարկումը: «Ես չեմ կարողանում հասկանալ Ավստրիայի դիրքորոշումն այս հարցի շուրջ: Մենք կպաշտպանենք Խորվաթիային, Ռումինիային և Բուլղարինային՝ բոլոր երեքին», - Բրյուսելում լրագրողներին ասել Է Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը՝ ԵՄ-ի իր պաշտոնակիցների հետ բանակցություններից առաջ:

Միևնույն ժամանակ նա նշել Է, որ Ուկրաինայից միգրացիոն հոսքերի ավելացման դեպքում Եվրամիությանն անհրաժեշտ կլինի բարելավել փախստականների բաշխման համակարգը: Դեկտեմբերի 7-ին Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել Էր, որ Ավստրիան կցանկանար մինչև 2023 թվականի աշուն հետաձգել Շենգենյան գոտուն Բուլղարիայի և Ռումինիայի անդամակցության հարցը՝ երկիր անօրինական միգրանտների աճող հոսքի պատճառով:

Նոյեմբերի 16-ին Եվրահանձաժողովը հայտարարել Էր, որ պատրաստ է Բուլղարիայի, Ռումինիայի և Խորվաթիայի անդամակցությանը Շենգենյան տարածքին, և Եվրոպական խորհրդարանին հանձնարարել Էր հաստատել այդ որոշումը: Խորվաթիայի և Ռումինիայի անդամակցությունը հարցեր չի առաջացնում Եվրոպայի մյուս պետությունների կողմից: Ըստ զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ Բուլղարիայի թեկնածության դեմ շարունակում Է հանդես գալ Նիդերլանդները:

Հայերեն Русский

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան

Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ