Հասարակական

Ոստիկանության ծառայողները Լոռու մարզում մեծաքանակ զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Ոստիկանության ծառայողները Լոռու մարզում մեծաքանակ զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դեկտեմբերի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողները Լոռու մարզի 26 հասցեում խուզարկություններ են կատարել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ, թմբուկավոր երկու ատրճանակ, երկու հրացան, ինքնաձիգի պահունակ, փամփուշտների ժապավեն, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ, այլ ռազմամթերք։ «Հայտնաբերվել են նաև տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Ապօրինի զենք-զինամթերքն ու թմրամիջոցներն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Մի խումբ անձինք ձերբակալվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում