Հասարակական

Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի Պարեկային ծառայությունում աշխատանքի հայտերն ընդունվում են դեկտեմբերի 12-ից

2 րոպեի ընթերցում

Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի Պարեկային ծառայությունում աշխատանքի հայտերն ընդունվում են դեկտեմբերի 12-ից

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում հայտարարվում է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), 2022 թվականի դեկտեմբերի12-ից մինչև 2023 թվականի հունվարի 27-ը ներառյալ, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 09.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:

Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն 2022 թվականի դեկտեմբերի12-ից մինչև 2023 թվականի հունվարի 27-ը ներառյալ:

Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն 2023 թվականի փետրվարի 27-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ:

Մանրամասների համար՝ անցեք հղմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում