Տարածաշրջանային

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, պատգամավորներից մեկը հայտնվել է հիվանդանոցում

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, պատգամավորներից մեկը հայտնվել է հիվանդանոցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Միլլի Մեջլիսում (խորհրդարան) բյուջեի նախագծի քննարկման երկրորդ օրը պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Ծեծկռտուքը տեղի է ունեցել իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցությունից պատգամավոր Զաֆեր Ըշըքի և ընդդիմադիր «Լավ» կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի միջև, ինչին միջամտել են նաև այլ պատգամավորներ:

Ծեծկռտուքի արդյունքում ընդդիմադիր «Լավ» կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց:

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում