Տարածաշրջանային

Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է Հունաստանին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է Հունաստանին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններում առկա խնդիրներին և սպառնացել Հունաստանին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Եթե Հունաստանը չդադարեցնի այդ գործողությունները, ապա այդ կղզիների ինքնիշխանությունը անհրաժեշտ կլինի վերանայել։ Այս ամենին ի պատասխան մենք չենք կարող լռել։ Կամ Հունաստանը կդադարեցնի զենքի տեղակայումը կղզիներում և կհետևի պայմանավորվածությանը, կամ մենք կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»,- ասել է նախարարը։

Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովի շուրջ լարվածությունը չի մարում։

Աթենքի և Անկարայի միջև վեճը Կրետե կղզու և Կիպրոսի միջև ընկած ծովային տարածքների պատկանելության շուրջ է։

Կողմերը միմյանց մեղադրում են, պնդելով որ հարևան երկրի ռազմական ինքնաթիռները խախտում են իրենց օդային տարածքը։

Թուրքիան Հունաստանին ներկայումս մեղադրում է կղզիները ռազմականացնելու մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում