Տարածաշրջանային

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ. Բայրամով

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ. Բայրամով

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բայրամովը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ադրբեջանական կողմից մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացվել է հայկական կողմին, և մենք կարծում ենք, որ մինչև այս տարվա վերջ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների երրորդ փուլն անցկացնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ»,-ասել է Բայրամովը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում