Տարածաշրջանային

Ադրբեջանի արտգործնախարարն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտգործնախարարն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ջեյհուն Բայրամովը այցի շրջանակներում հանդիպում է ունենալու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ՝ արտգործնախարարների հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ ասպեկտների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում